Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ում հետ քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Վկայակոչելով РИА Новости-ն' այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

 

«Հանդիպման ժամանակ խոսք է եղել Ադրբեջանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջև առկա հարաբերությունների մասին, գոհունակություն են հայտնել այդ համագործակցության ներկա իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում է եղել նաև Ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակի, վերջին հանդիպման և դրա կարգավորման հեռանկարների մասին»,-ասված է եղել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: