Փետրվարի 19-ին, ժամը 04.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 51 շենքի ետնամասում այրվում է գազատար խողովակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազի արտահոսքից բռնկված հրդեհը ներթափանցել է հարակից շինության ներս:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.59-ին, մարվել՝ 05.11-ին: Չգործող պահեստում այրվել են փաստաթղթեր (մոտ 5 քմ):