Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Հոնդուրասի հավաքականի դեմ խաղում:

Մեսսին փոխարինվել է խաղի 64-րդ րոպեին, երբ մրցակցի հետ բախումից հետո ցավ է զգացել մեջքի շրջանում:

Goal.com-ի տեղեկությունների համաձայն' 28-ամյա ֆուտբոլիստը խուսափել է լուրջ վնասվածքից, սակայն հավանական է, որ բաց թողնի Ամերիկայի Գավաթի առաջին խաղը:

Արգենտինայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության առաջին խաղը կանցկացնի հունիսի 7-ին Չիլիի ընտրանու դեմ:

Նշենք, որ Հոնդուրասի դեմ խաղում արգենտինացիները հաղթել են նվազագույն հաշվով' Գոնասալո Իգուայինի գոլի շնորհիվ: