ՀՀ Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը' Հանրապետության տոնի կապակցությամբ.


«Հարգարժա՛ն հայրենակիցներ



Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ և հերթական անգամ ընդգծում, որ այս օրն արտահայտում է հայ ժողովրդի ազատատենչ ոգու բացառիկ դրսևորումներն ու հայրենի պետականության հանդեպ ունեցած մեծագույն հարգանքը:
Մայիսի 28-ն այս տարի տոնում ենք նորովի ոգևորությամբ և բոլորովին այլ զգացողություններով, քանզի ընդամենը վերջերս ականատեսը եղանք հայ զինվորի՝ նորօրյա հայրենասիրությանն ու այդ ամենի արդյունքում վստահաբար պետք է փաստենք, որ մեր հայրենիքն անսասան է ու զորեղ:

 

 

Հանրապետության տոնի առիթով հնչող շնորհավորանքներին զուգահեռ պետք է կրկին բարձրաձայնենք հայ ժողովրդի պատմության հերոսական ու հաղթական դրվագների մասին, որոնք լիարժեք նախադրյալներ են ստեղծում ապագայում ևս համազգային նոր ձեռքբերումներ ունենալու համար:
Դարձյալ շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ և ցանկանում ամենայն բարիք:

 

 

Հարգանքով՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյան»: