Մայիսի 29-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Սիսիանի լիճ» կոչվող տեղանքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Grand Cherokee» մակնիշի 34 OM 260 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Մայիսի 29-ին, ժամը 12.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է առվակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 34 VM 744 պետհամարանիշով ավտոմեքենան: