ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնվել է սկանդալի էպիկենտրոնում էլեկտրոնային հասցեով ունեցած նամակագրության պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իր փոստում անձնական սերվերի միջոցով նա վարել է հույժ կարևոր նամակագրություն. գրում է Russia Today-ը: 

 

Քլինթոնի նամակագրություններից հրապարակված տվյալները վկայում են այն մասին, որ Google-ը և Al Jazeera-ն միջամտել են Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին: Google Ideas-ի ղեկավար Ջարեդ Քոհենի՝ 2012 թվականի նամակից պարզ է դառնում, որ ընկերությունը հետաքրքրված է ուժային կառույցների՝ ընդդիմությանն անցմամբ: 

 

Քաղաքական գործչի նամակներում վկայություններ կան նաև այն մասին, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փորձել են շանտաժի ենթարկել Լիբիայի նոր իշխանություններին՝ նպատակ ունենալով գրավել նավթարդյունաբերությունը: 

 

Պարզ էդարձել նաև, որ ԱՄՆ-ում ցանկացել  են թաքցնել թուրքական իշխանություններին ցուցաբերած օգնությունը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարում: Այնպես որ Քլինթոնը մատնել է նաև ՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային, ում նախագահության օրոք Քլինթոնը պետքարտուղար է եղել: Այդ պատճառով է, որ քաղաքական գործիչը խնդրել է ԶԼՄ-ներին շտկումներ անել հրապարակումներում: