Գերմանիայի հավաքականն ընկերական խաղի շրջանակներում պարտվեց Սլովակիայի հավաքականին՝ 1:3 հաշվով:

Աշխարհի չեմպիոնների կազմում աչքի ընկավ Մարիո Գոմեսը (13,11մ):

Սլովակիայի գոլերը հեղինակեցին Մարեկ Համշիկը (41') Միխալ Դյուրիշը (44') և  Յուրայ Կուցկան (52'):

Իսպանիայի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում 3:1 հաշվով հաղթեց Բոսնիա Հերցեգովինայի հավաքականին:

Իսպանիայի ընտրանու կազմում գոլերը հեղինակեցին Նոլիտոն (11՛, 18՛) և  Պեդրո Ռոդրիգեսը (90՛+4՛):Մրցակցի կազմում աչքի ընկավ Էմիր Սպահիչը (29), ով առաջին խաղակեսի ավարտին հեռացվեց դաշտից: