Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը խոսել է ԼՂ հակամարտության գոտում վերջին սրացման մասին ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

 

«Ապրիլի 4-ից սկսած՝ միջազգային կազմակերպությունները կրակը դադարեցնելու մասին հայտարարություններով դիմեցին Հայաստանին ու Ադրբեջանին: Բնականաբար, նրանք ունեն դրա իրավունքը, միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով:

 

 

Այդ պատճառով էլ Ադրբեջանը հարկադրված դադարեցրեց պատերազմը, և դրանում իր հիմնական դերն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

 

Վիեննայի գործընթացները ցույց տվեցին, որ Ադրբեջանը համանախագահող երկրների հետ խոսել է ավելի պահանջկոտ ձևով: Համանախագահող երկրներն արդեն վճռականորեն են տրամադրված ստատուս քվոն երկար ժամանակ չպահպանելու հարցում»,- հայտարարել է Հասանովը: