Ճապոնիայում փոքրիկ տղայի ծնողները խոստովանել են, որ իրենց որդին չի մոլորվել լեռնային անտառում, ինչի մասին իրենք հայտարարել Էին ավելի վաղ, այլ իրենք են միտումնավոր նրան թողել այնտեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Japan Times-ին: Երեխան դեռեւս չի գտնվել:

 

 

Տղան կորել Է երկու օր առաջ Հոկայդո կղզու Նանաե ավանից ոչ հեռու գտնվող անտառում, նրա որոնումներում գործի Է դրված 150 մարդ:

 

 

Նրա ծնողները նախ հայտարարել Էին, թե ամբողջ ընտանիքով գնացել Էին վայրի բույսեր հավաքելու, եւ որդին կորել Է: Բայց հետո հայրը ոստիկանությանը խոստովանել Է, որ արդեն ետդարձի ճանապարհին երեխային մենակ Է թողել լեռներում՝ պատժելով այն բանի համար, որ նա քարեր Էր նետում ավտոմեքենաների վրա: Ծնողները որդուց հեռացել են մոտ 500 մետր, իսկ հետո եկել են նրա հետեւից, բայց նա արդեն տեղում չի եղել:

 

 

Հայրը խոստովանել Է, որ չի համարձակել ճշմարտությունը պատմել, երբ երեխայի կորելու մասին հայտարարությամբ դիմել Է ոստիկանությանը: Ներկայում այստեղ քննարկում են ծնողների նկատմամբ գործ հարուցելու հնարավորությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: