Այսօր Փաստաբանների պալատի բակում տեղի ունեցավ Մխիթար Գոշի դիմաքանդակի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը մասնակցում էին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը, ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սարդարյանը, Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը և այլ հյուրեր։ 

 

Բացման խոսքում՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» շատ կարևոր նշանակություն ունի իրենց՝ փաստաբանների համար։ «Գոշը մեծ վարդապետ է։ Գոշի «Դատաստանագրքի» որոշ կանոններ մինչև օրս կիրառելի են: Փաստաբանների պալատի համար խորհրդանշական է նրա դիմաքանդակը տեղադրելը»,- ասաց Զոհրաբյանը։ 

 

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց՝ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար, քանի այն կա, պետք է անպայման իրագործվի։ 

 

Դիմաքանդակի հեղինակն է հայտնի քանդակագործ, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանը, ով վախճանվել է 2009թվականին։ Դիմաքանդակը պալատին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը։

Մանրամսները՝ տեսանյութում։