«Efes» միջազգային մասշտաբի առաջին զորավարժությունները մեկնարկել են Իզմիրում:

 

Ինչպես տեղեկացնում է «Milliyet»-ը՝ դրանց մասնակցում են զինվորականներ Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Անգլիայից, Լեհաստանից, Պակիստանից, Սաուդյան Արաբիայից և Քաթարից։

 

Զորավարժություններին մասնակցում է 7500 զինծառայող, այդ թվում՝ 900 օտարերկրացի։

 

Մայիսի 30-ի երեկոյան և գիշերային զորավարժություններին հետևել են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ինչպես նաև Ուկրաինայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը, բարձրաստիճան զինվորականներ Լեհաստանից, Պակիստանից, Ճապոնիայից։

 

Ընդհանուր առմամբ՝ զորավարժություններին հետևել է 79 երկրի 255 պաշտոնյա։

 

Այսօր կայանալիք ցերեկային զորավարժություններին հետևելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Բինալի Յըլդըրըմը։