Մինսկի համաձայնագրերի իրագործման հարցում առաջընթացի դեպքում պետք է մտածել Ռուսաստանի վրայից պատժամիջոցների փուլային հանման մասին, ոչ ոք շահագրգռված չէ Ռուսաստանին ծնկի բերելով։ ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ՝ նման հայտարարություն է արել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բեռլինում անցկացված գերմանա-ռուսական ֆորումի ժամանակ:

 

Գերմանիան, ինչպես կարծում է Շտայնմայերը, պետք է անի ամեն բան՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության թուլացման համար, և նրա հետ կառուցի երկխոսություն՝ միաժամանակ շարունակելով պաշտպանել իր դիրքերը։ Ընդ որում, նախարարը նշել է, որ ոչ ոք շահագրգռված չէ Ռուսաստանի տնտեսական թուլացմամբ։ «Պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, դա միջոց չէ՝ գործընկերոջը ծնկի բերելու համար»,- ասել է նա։

 

Գերմանիայի արտգործնախարարը կարծիք է հայտնել նաև, որ ոչ մի միջազգային հակամարտություն չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության։