Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «ԲՄԱ-Էներգիան» հայտարարել է գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերի պայմանավորվածության համաձայն՝ պայմանագրի պայմաններն ու ժամկետները չեն հրապարակվում:

49-ամյա մասնագետը «ԲՄԱ-Էներգիան» գլխավորել է 2015-2016 մրցաշրջանի ընթացքում, իսկ թիմը զբաղեցրել է 14-րդ տեղը: