Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերթական անգամ գովեստի խոսք է հղել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:

Հիշեցնենք, որ Զիդանի գլավորությամբ «Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճեց' եզրափակչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթելով «Ատլետիկոյին»:

«Ռեալը» հավերժ է, իսկ Զիդանը փոխեց ակումբի նորագույն պատմությունը», -Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը Իսպանիայի առաջնությունը ավարտեց երկրորդ հորիզոնականում: