Ադրբեջանի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Զաքաթալա քաղաքում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք զբաղվել են անտառում թմրանյութերի աճեցմամբ:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը' նշելով, որ նրանց մոտից առգրավվել են զենք եւ թմրանյութեր:

 

 

Նշվում է, որ ձերբակալվել են Զաքաթալա քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Մագոմեդ Քալաշեվը, Ռամին Շաբանովը, Շամիլ Շիխամիրովը եւ այլ պատասխանատու անձինք: