Միջնաժամկետ հեռանկարում ԵՄ-ի արտաքին քաղաքական ռազմավարության նախագծում, որը մշակվել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի գերատեսչության կողմից, Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերությունները որակվել են որպես «ռազմավարական խնդիր»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 3 1-ին հայտնել Է Եվրահանձնաժողովին մոտ կանգնած EurActiv ինտերնետ-ռեսուրսը:

 

 

«Ռուսաստանը, որքան ես հիշում եմ, նշվելու Է որպես «ռազմավարական խնդիր»: Ոչ գործընկեր, ոչ Էլ թշնամի, այլ ռազմավարական խնդիր, ինչը, ինչպես ես եմ կարծում, շատ լավ դիվանագիտական ձեւակերպում Է»,-ԶԼՄ-ները մեջբերում են եվրոպացի դիվանագետի խոսքը: Նա հայտնել Է նաեւ, որ փաստաթղթի նախագծում միջազգային ասպարեզում ՌԴ-ի հետ ԵՄ-ի փոխգործակցությունը սահմանված Է որպես «սահմանափակ համագործակցություն»:

 

 

Դրա հետ մեկտեղ դիվանագետը խոստովանել Է, որ ԵՄ-ի մի շարք երկրներ այս ձեւակերպումներն անհարկի կոշտ են համարում եւ կցանկանային մեղմացնել դրանք: Ընդհակառակը, ԵՄ-ի այլ անդամներ «պնդում Էին, որ Ռուսաստանը պետք Է ագրեսոր երկիր հայտարարվի Ուկրաինայի նկատմամբ»:

 

 

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում հայտնել Է, որ ԵՄ-ի 28 անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները հունիսի 28-29-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն եւ, ինչպես սպասվում Է, հավանություն կտան միջնաժամկետ հեռանկարում ԵՄ-ի արտաքին քաղաքական ռազմավարությանը եւ, մասնավորապես, կորոշեն Եվրոպայի «ռազմավարական գործընկերներին»: