Այս տեղեկությունն, անշուշտ, անհանգստացնող է, քանի որ Թուրքիայում, այսինքն' մեզ թշնամի այդ պետության այդ տարածքում անձնագրերի իրական տերերին չհամապատասխանող լուսանկարներով, այսինքն' կեղծված լուսանկարներով անձնագրեր ձեռք բերելուց հետո, հնարավոր է եղել այդ անձնագրերով ապօրինաբար ոչ թե Հայաստան մուտք գործելու փորձ կատարել, այլ հենց մտնել…
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Ռոդրիգեսը և Թ. Տարրիլոնը, Թուրքիայում կատարած հանցագործության համար պատասխանատվությունից խուսափելով, այդ պետության տարածքում ձեռք են բերել ուրիշի տվյալներով, սակայն իրենց լուսանկարներով անձնագրեր, ապա դրանցով մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն:

 

Վերը նշված արարքի համար Կ. Ռոդրիգեսին և Թ. Տարրիլոնին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի («Պետական սահմանն ապօրինի հատելը») 1-ին մասի հատկանիշով, երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Մեզ այժմ դեռ անհայտ է' կեղծված անձնագրերը Հայաստանի Հանրապետությա՞ն են, թե մեկ այլ պետության: