Թեժ պայքար, լարված մրցակցություն. ղեկին են փոքրիկ վարորդները: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, «Փոքրիկ վարորդ 2016» մրցույթին մասնակցում են 3-6 տարեկան ավելի քան 80 երեխա: Արդեն հինգերորդ տարին անցկացվող մրցույթի նպատակը մեկն է՝ հիշարժան դարձնել երեխաների պաշտպանության միջազգային օրը և խրախուսել փոքրիկ վարորդներին:

 

 

Մրցույթին ցուցադրական ելույթով հանդես է եկել նաև Գագիկ Ծառուկյանի որդին՝ Հովհաննես Ծառուկյանը:

 

 

Լավագույն արդյունքներ գրանցած փոքրիկ վարորդները արժանացել են պատվոգրերի ու գավաթների: Հաղթող ութ փոքրիկ ստացել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի պատրաստած գլխավոր մրցանակը՝ էլեկտրական ավտոմեքենաներ: