Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել։ Դրանցից մեկի համաձայն՝ Դավիթ Փախչանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ- պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:

 

 

Դավիթ Փախչանյանը «Այբ»-ի հիմնադիրներից է, ռուսական «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրենը։ Ընկերությունը Ռուսաստանի ամբողջ տարածքում իրականացնում է ավիափոխադրումներ, գործում է 1996 թվականից։ 

 

 

Իսկ Դավիթ Փախչանյանի եղբայրը՝ Արամ Փախչանյանը ևս «Այբ»-ի հիմնադիրներներից է, ինչպես նաև ABBYY ընկերության փոխնախագահը։ 

 

 

Արամ Փախչանյանը

Նշենք, որ «Այբ» դպրոցը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: «Այբ» հիմնադրամը հիմնադրվել է 2006 թվականին' մարդկանց կողմից, ովքեր սեփական ձեռքբերումներն ու հաջողությունները համարում են որակյալ կրթության արդյունք և կամենում են միասնական ու համակարգված ներդրումներով ստեղծել բարձրորակ կրթական միջավայրեր: