Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է զինված ուժերում տեղի ունեցած վերջին ձերբակալություններին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովը նշեց, որ ցանկացած օրինախախտում պետք է դատապարտվի օրենքի սահմաններում:

 

 

Միաժամանակ, Շարմազանովը հորդորեց հարցը թողնել իրավապահների քննարկմանը: «Սա իրավական խնդիր է, իշխող կուսակցության քննարկման առարկա չէ: Ցանկացած պետական պաշտոնյա, քաղաքացի պետք է գործի օրենքի շրջանակներում: Կան իրավապահներ, թող զբաղվեն այդ գործով, ես չեմ ուզում լինել դատավորի դերում: Իսկ այն, որ բոլոր պաշտոնյանները, ովքեր իրենց լիազորությունների շրջանակներում չեն, իրականացնում են ոչ օրինական քայլեր, պետք է պատժվեն, սա փաստ է, սա է իշխանության փիլիսոփայությունը»,- ասաց ԱԺ փոխնախագահը: