Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են երկու գողական հավաքների շուրջ 90 մասնակիցների: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՆԳՆ հաղորդագրությունը, դրանցից մեկում հավաքվել էին նշելու քրեական հեղինակության «թագադրումը»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Պրեոբրաժենսկի փողոցի վրա գտնվող սրճարանում ոստիկանները ձերբակալել են ծնունդով Ադրբեջանից ավելի քան 50 մարդու, որոնք առկա տեղեկատվության համաձայն՝ հավքվել էին «իրենցից մեկի թագադրումը նշելու համար»:

Նշվում է, որ ձերբակալության ժամանակ հավաքի մասնակիցները փորձել են ազատվել իրենց հրազենային զենքից:

Հաղորդագրության համաձայն՝ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ոստիկանները ձերբակալել են շուրջ 40 քրեական հեղինակության Ռուսաստանի տարբեր շրջաններից և Կովկասի երկրներից:

Գերատեսչությունում նշել են, որ ձերբակալվածներից մեկի մոտից առգրավվել է մարտական ատրճանակ, մի քանի քաղաքացիների մոտ եղել է զենք առանց համապատասխան թույլտվության: Քննարկվում է նրանց քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: