Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը:

Թուրինյան թիմը հայ կիսապաշտպանին առաջարկել է տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ, սակայն 27-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան պահանջել է 6 մլն եվրո:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Չելսին» և «Տոտենհեմը»: