Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Խորեն Դերենիկի Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 

 

Ձեռնարկված քննչական գոծողությունների արդյունքում պարզվել է, որ Խ.Հարությունյանը մահացու հրազենային վնասվածք է ստացել մարտական դիրքում կրտսեր սերժանտ Ա.Խաչատրյանի կողմից՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից։


Կրտսեր սերժանտը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

 

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: