Արգենտինայի հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային հանդիպելու հնարավորության մասին և նշել' չի հավատում, որ երբևէ Օբամայի կողմից կհրավիրվի Սպիտակ տուն:

«Շատ ուրախ կլինեի նրա հետ ծանոթանալ: Ակնհայտ է, որ ես ավելի շատ եմ ցականում ծանոթանալ Օբամայի հետ, քան ինքը ինձ հետ' հաշվի առնելով նրա նշանակությունը աշխարհում: Դա հիանալի կլիներ, բայց ես չեմ հավատում այդ հնարավորությանը»,- ֆուտբոլիստի խոսքը մեջերում է արգենտինական մամուլը:

Հիշեցնենք, որ Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ իր դստրերը ցանկանում են հանդիպել Մեսսին: