Հունիսի 5-ին, ժամը 18.43-ին փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 6-րդ կմ-ում «BMW-318» մակնիշի 340NO092 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200մ գլորվել մոտակա ձորակը:

 

 

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Մ.-ին (1984թ. ծնված), Ա. Խ.-ին (1986թ. ծնված) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

 

Վերջիններս հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժած Ա. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Մ.-ինը՝ ծանր:

 

 

NEWS.am-ի տեղեկություններով՝ վթարի ենթարկված մեքենայի վարորդն ու ուղևորը զինվորականներ են:

 

 

Լուսանկարները՝ News.am-ի