Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում Լոնդոնի «Արսենալն» առաջ է անցել «Չելսիից»: Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը' լոնդոնյան թիմը պատրաստ է 20 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել կիսապաշտպանի տրանսֆերի համար:

Նշվում է, որ Մխիթարյանն ավելի հակված է «Արսենալ» տեղափոխությանը՝ չնայած որ, նրա ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Չելսին», «Տոտենհեմը», «Մենչեսթեր Յունայթեդը»:

«Բորուսիան» ցանկանում է ֆուտբոլիստին թիմում պահել Մխիթարյանի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2017թ. ամռանը: