Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Իրանում:

25-ամյա պաշտպանը «Փյունիկից»տեղափոխվել է Թավրիզը ներկայացնող «Տրակտոր Սազի» ակումբ: Հարոյանը թիմի հետ երկամյա պայմանագիր է կնքել: Այս մասին տեղեկացնում է իրանական ակումբի պաշտոնական կայքը,

«Տրակտոր Սազին»Իրանի առաջնության 2015-2016թթ. մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: