Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը  «Տրակտոր Սազի»՝ չի կայանա:  Այս մասին գրում է Varzesh3.com-ը:

«Տրակտոր Սազիի» մարզական տնօրեն Մոսթաֆա Աջորլուն հաստատել է այդ տեղեկությունը: Թիմի երկրպագուների մի մասը, որոնց թվում քիչ չեն ադրբեջանցիները, դեմ են Հարոյանի տեղափոխությանը: 

Ավելի վաղ «Տրակտոր Սազիի» կայքը հայտարարել էր, որ Հարոյանի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել: Իրանի ակումբը առաջիկայում բանակցություններ կսկսի այլ պաշտպանի հետ: