Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Սեբաստիան Ռոդեն մեկնաբանել է իր տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա»:

«Մանկուց «Բորուսիայի» երկրպագուն եմ: Դրա համար էլ շատ ուրախ եմ, որ տեղափոխությունս սիրելի ակումբ կայացավ: Տոմաս Տուխելը հիանալի մարզիչ է, այնպես որ ուրախ եմ այս մարտահրավերի համար», -ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նշենք, որ 25-ամյա խաղոցողի պայմանագիրը դորտմունդայն թիմի հետ ուժի մեջ է մինչև 2020թ-ի հունիի 30-ը: