Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքում երկու անհայտ անձինք փորձել են կողոպտել «ՄաքԴոնալդս» արագ սննդի ռեստորանը, որտեղ այդ ժամանակ ճաշելիս է եղել ֆրանսիական ժանդարմների խումբը:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղակացնում է «Franc Bleu»-ն, հանցագործներից մեկը որսորդական հրացանով պահաջել է վաճառողից դրամարկղի գումարները,այնուհետև երկուսով փախուստի են դիմել: Կողոպուտի ժամանակ ժանդարմները ոչինչ չեն ձեռնարկել, քանի որ չէին ցանկանում վտանգի ենթարկել սպասարկող անձնակազմի և հաճախորդների կյանքը: Նրանք սպասել են մինչև հանցագործները դուրս գան ռեստորանից, այնուհետև կալանավորել են նրանց: