Հայաստանը և Ադրբեջանը կարող են խաղաղության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:

 

«Ես վերջերս եմ այցելել Ադրբեջան, և իմ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մնում է նույնը՝ անկախ նրանից, թե որ երկրում եմ: Ես երկու նախագահներին հիշեցրել եմ Ֆրանսիայի և Գերմանիայի օրինակը, երբ այդ երկրները իրար հետ երկար տարիներ պատերազմներ են մղել, բայց վերջում երկու նախագահներին հաջողվել է կնքել համաձայնագիր և ավարտել պատերազմական գործողությունները: Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը փայլուն անձնավորություններ են և կարող են հետևել այդ օրինակին և խաղաղություն կնքել»,- նշեց Զեմանը:

 

Նա հավելեց, որ ՀՀ Նախագահի հետ բանակցությունների ընթացքում առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել Չեխիայում՝ հաշվի առնելով, որ 2002թ. և 2005թ. նման նախաձեռնություն արդեն եղել է: