ՀԱՊԿ անդամ-երկրները գործնականում համաձայնեցրել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության նախագիծը մինչև 2025 թ. համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

Այդ փաստաթուղթն ուղղված է ՀԱՊԿ երկրներին՝ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու նպատակով, որոնք առաջացել են ժամանակակից պայմաններում:

 

«Ռազմավարության նախագիծը գործնականում համաձայնեցվել է»,- չորեքշաբթի ասել է Բորդյուժան' Երևանում անցկացված ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի ադյունքներով մամլո ասուլիսի ժամանակ:

 

Բորդյուժան հույս է հայտնել, որ ռազմավարության նախագիծը կդրվի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի աշնանային նիստին: