Ոստիկանության Վայոց ձորի վարչության աշխատակիցները որսագողություն կատարելու համար բերման են ենթարկել Եղեգնաձորի բնակիչ Սևակ Բաբայանին, իսկ սպանված բեզոարյան այծը հայտնաբերվել է Վազ 2103 մակնիշի ավտոմեքենայում: Ոստիկա նները Բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Արփի գյուղի սկզբնամասից կասկածելի «Վազ 2103»-ը վարորդով, ուղևորով բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, մեքենայի զննությամբ էլ հայտնաբերել են գողոնը: Ըստ Բաբայանի' բեզոարյան այծը գիշերն ինքն է որսացել Վայոց ձորի Գնիշիկ գյուղի հատվածից' հորը պատկանող 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով:

 

 

Սպանված կենդանին և հրացանն առգրավված են, քննությունը շարունակվում է: