Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2016թ. հունիսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 98 մլրդ 809 մլն 500 հազար դրամ, որոնք 2015թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 12.3 տոկոսով իսկ նախորդ ամսվա համեմատ աճել են 0.1 տոկոսով:

 

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայոսւթյունից, վարկերի 1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2015թ. հունիսի 1-ի համեմատ նվազել են 11.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 2.4 տոկոսով:

 

Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 68.9 տոկոսը, որոնք 2015թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 14.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 2.2 տոկոսով:

 

2016թ. հունիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 63 մլրդ 435 մլն դրամ, 2015թ. հունիսի 1-ի համեմատ աճելով 12.3 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 3.4 տոկոսով:

 

Ավանդների ընդհանուր ծավալում 75 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.4 տոկոսը՝ ցպահանջ ավանդները, 8.6 տոկոսը՝ նպատակային ավանդները: