Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը փլուզվել էր, և քաղաքացին ընկել էր Աղստև գետը: Այս մասին տեղեկացրեց ԱԻՆ-ը:

 

Ժամը 10.15-ին փրկարարները գետից (ՀԷԿ-ից մոտ 2 կմ հեռավորությունից) դուրս են բերել Վ. Գ.-ի դին:

 

Ժամը 07.33-ին վերսկսվել էին որոնողական աշխատանքները, որին մասնակցում էին Դիտավան գյուղի 20 բնակիչ և գյուղապետը:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 00.05-ի սահմաններում փլուզվել են «Իջևանի բետոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի մոտակայքում գտնվող «Քարավարտ» ՍՊԸ ՀԷԿ-ի ջրի կարգավորիչ շերտափեղկերի կողային (50սմ x մոտ 50մ) և դիմային (1մ x մոտ 8մ) պատվարները, ինչի հետևանքով «Քարավարտ» ՍՊԸ-ի աշխատակից Վ. Գ.-ը (1969թ. ծնված) աշխատանքներ կատարելիս պատի փլուզումից ընկել էր Աղստև գետը:

 

Մինչ ժամը 02.43-ը փրկարարներն Աղստև գետի երկայնքով (դեպի Ազատամուտ գյուղ) մոտ 600 մետր իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը մթության պատճառով դադարեցվել էր: