Արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 57 միլիոն 024 հազար 781 դոլար 477,92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 60 միլիոն 137 հազար 405 ԱՄՆ դոլար 479,56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479,39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

 

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 միլիոն 800 հազար 180 եվրո 539,94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7 միլիոն 835 հազար 484 եվրո 545,04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

 

Միջբանկային շուկայում և առևտրային բանկերի միջև «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 միլիարդ 147 միլիոն 010 հազար 288 ՌԴ ռուբլի 7,33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 372 միլիոն 508 հազար 889 ՌԴ ռուբլի 7,43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

 

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

 

 

Մայիսի 30-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: