Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում, B խմբում Ուելսի և Սլովակիայի հավաքականները հանդիպեցին միմյանց:

Դիմակայությունն ավարտվեց Ուելսի հաղթանակով 2:1 հաշվով:

Գարեթ Բեյլը 10-րդ րոպեին բացեց հաշիվը, Անդրեյ Դուդան 61' խփեց պատասխան գոլը, իսկ 20 րոպե անց Կանուի հեղինակած գոլը հաղթանակ բերեց Ուելսի ընտրանուն: