Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անցնող գիշեր Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

 

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: