Հունիսի 13-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում այրվում է տուն, բնակիչը գտնվում է ներսում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մրգաստան գյուղի 3-րդ փողոցի թիվ 30 տանը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.48-ին, մարվել' 05.55-ին:

 

Հրշեջ-փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են 1929 թ. ծնված Վ. Մ.-ի այրված դին:

 

Այրվել են երկրորդ հարկի ննջասենյակի մահճակալը և հեռուստացույցն ամբողջությամբ, պատուհանը, հատակը և բազմոցը՝ մասամբ: