Ինչպես արդեն հայտնի է' Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսը վանսվածք ունի, որի արդյուքնում բաց թողեց նաև Եվրո 2016-ը:

Գերմանական Bild պարբերականի տեղեկությունների համաձայն' Դորտմունդի «Բորուսիայի» խաղացողի ապաքինման համար նախատեսվածից ավելի շատ ժամանակ կպահանջվի:

Ռոյսի' աճուկի մկանային վնասվածքից ապաքինվելու համար կպահանջվի կես տարի, ինչը նշանակում է, որ ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել 2016թ.:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ֆուտբոլիստը բաց կթողնի 4 ամիս: