ՌԴ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հունիսի 14-ին սկսել զինված ուժերի հերթական հանկարծակի ստուգումը, որի ընթացքում պետք է գնահատվի բանակային զինանոցների վիճակը եւ «ռազմական կառավարման առանձին մարմինների» պատրաստվածությունը: Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

 

«Մարտական եւ զորահավաքային պատրաստության գնահատման համար այսօր (հունիսի 14-ի) առավոտյան ժամը 7-ից՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի որնշմանը համապատասխան, սկսվել է հերթական հանկարծակի ստուգումը»,- ասել Է Շոյգուն սելեկտորային խորհրդակցության ժամանակ:

 

Ստուգումը կտեւի ութ օր՝ մինչեւ հունիսի 22-ը, հավելել Է նախարարը:

 

Մասնավորապես, Շոյգուի խոսքով՝ ստուգման ընթացքում պետք Է գնահատվի, թե ինչ չափով Է համակարգված բանակը, տեղական իշխանությունները եւ զինկոմիսարիատներն ինչպես են կազմակերպում զոքերի կառավարման դաշտային շարժական կետերը:

 

«Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի օպերատիվ կազմի աշխատանքի կազմակերպմանը՝ տարբեր բնույթի ճգնաժամային իրավիճակներում զորքերի կիրառումը պլանավորելիս»,- նշել է պաշտպանության նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: