Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքական «Ժոֆրուա Գիշար» մարզադաշտում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Իսլանդիայի ընտրանու հետ:

Հանդիպման 31-րդ րոպեին Նանին հեղինակեց հանդիպման առաջին գոլը, իսկ պատասխան արդյունավետ հարվածը 50-րդ րոպեին կատարեց Բյարնասոնը: