Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահարեթ նստաշրջանի հերթական նիստը: Գրանցվել է 109 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

 

Հունիսի 14-ի նիստում խորհրդարանը քննարկել է հարկային օրենսգրքի նախագիծը, որը հունիսի 15-ի նիստի մեկնարկին կդրվի քվեարկության՝ առաջին ընթերցմամբ ընդունելու համար:

 

Պատգամավորները քննարկել են նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Առաջարկվող փոփոխություններով պարտապաններին հնարավորություն կընձեռվի առանց սնանկության հասնելու վերադառնալ բնականոն գործունեության՝ հակաճգնաժամային կառավարման օգնություն ստանալով կառավարչի կողմից:

 

Խորհրդարանն այնուհետև քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» Ֆինանսական պայմանագիրը: Պայմանագրով նախատեսվում է ճանապարհի վերականգնման և արդիականացման աշխատանքներ կատարել Վանաձորի քաղաքային գոտում, Վանաձոր-Ալավերդի հատվածում, Ալավերդու քաղաքային գոտում և Ալավերդի-Վրաստան սահմանի հատվածում: