Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարիերային է անդրադարձել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան և նշել, որ Հայաստանի հավաքականի ավագը ցանկանում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորություն կյանքում մեկ անգամ է տրվում և Միկին ցանկանում է օգտագործել այն: Մի քանի ամիս առաջ «Բորուսիայի» ղեկավարությունը Միկիին խոստացել էր, որ նա կկարողանա հեռանալ այս ամռանը: Բայց հիմա նրանք վախեցան իրենց երկրպագուներից և հանկարծ սկսեցին խոսել այն մասին, որ նա պետք է ևս մեկ տարի մնա թիմում'մինչև պայմանագրի ավարտը: Սա վատ բիզնես է: Նրանք թույլ տվեցին Հումելսին գնալ թշնամի ակումբ, իսկ Միկիին թույլ չեն տալիս հեռանալ: Այդպես չի լինի»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Bild-ը: