ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է «Ռուսաստանի ծավալապաշտական պլանների» մասին, հաղորդում է Focus գործակալությունը: Ստոլտենբերգի խոսքով՝ «Ռուսաստանը փորձում է ընդլայնել ազդեցության ոլորտը ռազմական ճանապարհով»:

 

Հյուսիսատլանտյան դաշինքը «ՆԱՏՕ-ի սահմանի մոտ Ռուսաստանի մասշտաբային զենք» է նկատում. Արկտիկայում, Մերձբալթյան երկրներում, Սև ծովում և Միջերկրական ծովում, և ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի դրան:

 

«Զորքերի տեղակայումն Արևելքում՝ համարժեք պատասխան է Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին», - ընդգծել է Ստոլտենբերգը: «Մենք ուզում ենք ցույց տալ մեր գործընկերներին, որ մենք այստեղ ենք, երբ պետք ենք նրանց: Եվ մենք ուզում ենք ցույց տալ պոտենցիալ ագրեսորներին, որ մենք կարձագանքենք, եթե նրանք սպառնան մեզ»: