Եգիպտոսի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջ պաշտոնական բանակցությունները կարող են տեղի ունենալ մինչեւ այս տարվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 16-ին հայտնել Է Եգիպտոսի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Թարիք Քաբիլը:

 

Քաբիլն այս հայտարարությունն արել Է՝ ամփոփելով ՌԴ տնտեսության զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի հետ կայացած հանդիպման արդյունքները:

 

«Նախարարը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն Է ձեռք բերվել փորձագիտական խմբի երկրորդ նիստի ամսաթվի որոշումն արագացնելու անհրաժեշտության շուրջ, նշելով, թե ակնկալում Է, որ (ԱԱԳ-ի ստեղծման շուրջ Եգիպտոսի եւ ԵԱՏՄ-ի միջեւ) պաշտոնական բանակցությունները կսկսվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը»,- Քաբիլի խոսքը մեջբերել Է մամուլի ծառայությունը:

 

Ավելի վաղ Եգիպտոսում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցիչ Ֆյոդոր Լուկաշինը ՌԻԱ Նովոստիին հայտնել Էր, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները 2016 թվականի ընթացքում եզրակացություն կպատրաստեն ԵԱՏՄ-ի եւ Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի գոտու նախագծի վերաբերյալ: