ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում Է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

«Ինչին ես հաստատ ուշադրություն եմ դարձնում եւ ինչը հաստատ ողջունում եմ՝ պարոն Թրամփի այն հայտարարությունն Է, որ նա պատրաստ Է ռուս-ամերիկյան հարաբերությունների լիաֆորմատ վերականգնմանը: Ի՞նչ վատ բան կա այստեղ:

 

Մենք այդ ամենը ողջունում ենք»,-ասել Է Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում՝ պատասխանելով նիստը վարողի հարցերին: