Արտարժույթի ներբանկային շուկայում hունիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 81 միլիոն 706 հազար 846 դոլար 477,30 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 80 միլիոն 187 հազար 604 ԱՄՆ դոլար 478.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6 միլիոն 450 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 478.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 միլիոն 135 հազար 034 եվրո 536.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10 միլիոն 186 հազար 526 եվրո 539.69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 996 միլիոն 398 հազար 097 ՌԴ ռուբլի 7,24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 412 միլիոն 042 հազար 080 ՌԴ ռուբլի 7,33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

 

Հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33.9 մլն ԱՄՆ դոլար: