Ադրբեջանի' պատանդների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Իսմայիլ Ախունդովը հայտարարել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ ադրբեջանական կողմում գտնվող ՀՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին ազատ արձակելու հնարավորության մասին: Այս մասին Ախունդովն ասել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում:

 

Ախունդովը նշել է, որ Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով Հայաստանի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ հանդիպման պարագայում քննարկման առաջին թեման կարող է լինել «ԿԽՄԿ միջնորդությամբ ամենակարճ ժամանակահատվածում երկու կողմերի գերիների ազատ արձակումը»:

 

2014թ. դեկտեմբերի 26-ին Արսեն Բաղդասարյանը հատել է շփման գիծն ու հայտնվել Ադրբեջանում: Այնտեղ նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման։