Հունիսի 18-ին, ժամը 15.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասի մոտակայքում գտնվող անտառում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի թիվ 58 հասցեում գտնվող փայտե տնակում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.10-ին, մարվել՝ 16.35-ին:

 

Ամբողջությամբ այրվել են փայտե տնակն (մոտ 7.5 քմ) ու ներսում գտնվող կենցաղային իրեր: